Երևան- Նոյեմբերյան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, որը արդեն մեկ շաբաթ փակ է, երեկոյան իրավիճակը լարվեց։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնացել է Կիրանցի կամրջի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ։ Մարզպետը քաղաքացիներին կոչ է անում բացել ճանապարհը, որպեսզի ականազերծման, սահմանագծման աշխատանքներ իրականացվեն։
Դեպի Բերքաբեր գնացող ճանապարհին, առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։ Քաղաքացիները ենթադրում են, որ քարտեզագրողներ են մեքենայի մեջ, և թույլ չեն տալիս մեքենան դուրս գա։
comment.count (0)