factor.am: Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։
Հարցին՝ արդյո՞ք նախկին փոխնախարարն այս պահին Հայաստանում է, Մուրադյանը դրական պատասխան տվեց.
«Չի կարող լքել, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»։
Անի Իսպիրյանը Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշմամբ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ տարեսկզբին այս գործը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հայտարարվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել Անի Իսպիրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ավելի ուշ այս թիվն ավելացավ, ձերբակալվեց, ապա տնային կալանք սահմանվեց նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)