tert.am: Նիդեռլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից:
Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդացի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)