Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում
21:47 - 19 դեկտեմբերի, 2021

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան՝ «Քամի-քամի» երգով, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթողն է։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 19 երկիր:

Մասնակից երկրներն էին Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել