«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:
Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով ելույթ ունեցավ առաջին համարի ներքո, բայց եզրափակիչ չանցավ:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցեց 18 երկիր՝ Հայաստանը, Իռլանդիան, Մոլդովան, Շվեյցարիան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Խորվաթիան, Մալթան, Լիտվան, Ռուսաստանը, Ալբանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան և Ադրբեջանը:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:
comment.count (0)