1lurer.am: Ռուսաստանի հետ առճակատումը Եվրոպայի համար կդառնա առօրյա կյանքի մի մասը՝ հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
«Մենք Ռուսաստանի հետ երկարատև առճակատման շրջանի սկզբում ենք, թեև պարտադիր չէ, որ այն ռազմական բնույթի կրի։ Այդ առճակատումը կդառնա մեր առօրյա կյանքի մի մասը»,- ասել է Պավելը: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այլևս համագործակցություն չի փնտրում Եվրոպայի հետ։
Պավելը նաև նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը կարելի է փոխարինել Կիևի համար անվտանգության երաշխիքներով: Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահը վստահեցրել է, որ ապագայում Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Վաշինգտոնի գագաթնաժողովում որոշում չի կայացվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, սակայն ավելի շատ երկրներ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրեն երկկողմ համաձայնագրերի միջոցով։ Սա միջանկյալ քայլ է անդամակցության ուղղությամբ»,- ասել է Պավելը:
comment.count (0)