azatutyun.am: Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ անընդունելի է համարում։
«Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել է Հայաստանի վարչապետին նրա ուղերձի պատճառով։ Կազմակերպության փորձագետները պնդել են, թե Նիկոլ Փաշինյանն իր մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
«ՀՀ վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա Ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել: ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ իմ տպավորությամբ Դաշնակցության գրասենյակում գեներացված նման կամայական մեկնաբանությունները, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ուղղված գնահատողական դատողությունները դուրս են գիտահետազոտական ինստիտուտի լիազորություններից և մանդատից», - շեշտեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)