Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում
 |azatutyun.am|
13:55 - 14 մայիսի, 2025

Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանում այսօրվա նիստի ընթացքում կրքերը թեժացան՝ պատգամավորների միջև կրկին հրմշտոց տեղի ունեցավ:

Նախ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում թվարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ դատախազության, ապօրինի ձեռք բերված ունեցվածքը՝ մի քանի անգամ նրա որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանին, անուղղակի կերպով անվանելով «փոքրիկ իշխան»:

Ապա ելույթ ունեցավ Լևոն Քոչարյանը, հայտարարեց, թե եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան «դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ է լինելու», ապա հիշեցրեց վարչապետի «համբալ» արտահայտությունը, որ արել էր այդ դահլիճում:

Լևոն Քոչարյանին արտահերթ ելույթով արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, և սկսվեցին բանավեճն ու տեղից ելույթները «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել