Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազան
 |azatutyun.am|
20:17 - 15 մայիսի, 2024

Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազան |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հարցին, թե վարչապետի թեկնածուի հարցում հստակություն կա՞, սրբազանը պատասխանեց՝ կլինի։ Իսկ կա՞ն քննարկումներ, սրբազանն ասաց. - «Այո, շատ, կան, և այսօր էլ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում է եղել, բոլորն իրենց կարծիքները ներկայացրել են, խոսել են, ընդհանուր համախոհություն գոյություն ունի մեկ անձի շուրջ»։

Վարչապետի թեկնածուի կոնկրետ անուն շարժումը չի նշել։ Շարժման առաջնորդը ավելի վաղ չի բացառել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությունը, որ աջակցում է իրենց։

Իշխանության քննադատություններին արձագանքելով, թե անգամ վարչապետի թեկնածու չունեն, նա ասաց. - «Դուք իշխանություն չունեք այլևս Հայաստանում, չկա, այ սա է իշխանություն, տեսնո՞ւմ եք (ցույց է տալիս հավաքված քաղաքացիներին-խմբ.), խնդրում եմ՝ այդքան վերագրումներ մի արեք այս մարդկանց, որը չունեն, մի՛ վերագրեք իրենց, իշխանություն չկա այս երկրում, կան մարդիկ, ովքեր բասկետբոլ են խաղում, ցանցեր են ստուգում, կով են կթում, իշխանություն չկա, հավատացեք։ <>

Լավ ենք անում, ուզում ենք, անում ենք, չենք ուզում՝ չենք անում, ո՞ւմ ի՞նչ գործն է, իրենք ինչո՞ւ են անհանգստացել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել