Առաջիկա այս շաբաթը ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու, և այդ օրը դուք կիմանաք մեր հաջորդական և անդադար գործողությունների մասին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ամփոփելով այսօրվա օրը և ներկայացնելով ապագա անելիքները։
«Առավոտից կազմակերպությունների և կուսակցությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, «Հայրենք» կուսակցությանն ենք հանդիպել, Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանի հետ, նաև բժիշկների և տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ ենք հանդիպել։
Վաղը մենք կհանդիպենք երիտասարդության հետ ԵՊՀ-ի դիմացը, հետո ժամը 5-ին կհանդիպենք բշժկական համայնքի հետ, ժամը 18:00-ին կհանդիպենք 100-ից ավել դասախոսների հետ «Նեմեսիս» հուշարձանի մոտ։
Շաբաթ օրը առավոտյան, հայտարարություն կտարածենք, և ժամը 11-ին բոլորին կհրավիրենք հանդիպման։
Այս հանդիպումները շատ կարևոր են թե հասարակական շերտերի իմաստով, թե համախոհություն գոյացնելու իամստով, քայլերի հաջորդականությունը ներկայացնելու իմաստով, և այս 1 շաբաթը ոլորած՝ կունենանք շատ մեծ հավաք, և բոլոր հաջորդական քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պիտի հասցվեն»,-ասել է Սրբազանը։
Վաղը ժամը 17։00, Բագրատ Սրբազանը կհանդիպի բժշկական համայնքի հետ։ Իսկ ավելի ուշ՝ 19:00-ին «Նեմեսիս» հուշարձանից երթով կշարժվենՍուրբ Աննա եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը և հետագա անելիքները քննարկելու։
Ավելի վաղ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդը ասել էր․
«Խնդիրը ծագել է Տավուշում, բայց դրա լուծումն այնտեղ չէ։ Մարդիկ այնտեղ բացի ճանապարհ փակելուց ի՞նչ կարող են անել։ Որքան էլ որ իմ սիրտը ցավում է, որ մարդիկ հիմա էնտեղ դրսում են , այդուհանդերձ, մենք լուծումը աստեղ պետք է տանք, ուրիշ տեղ չկա։ Իշխանությունները խարդախությամբ, ինտրիգներով փորձում են նորից հարցը տեղափոխել այնտեղ, բայց միթե դա ճիշտ է։ Ո՛չ»։
comment.count (0)