Արդարադատության նախարարն արձանագրում է նոտարական համակարգի առողջացումը |armenpress.am|
15:29 - 27 դեկտեմբերի, 2019

Արդարադատության նախարարն արձանագրում է նոտարական համակարգի առողջացումը |armenpress.am|

armenpress.am:  Արդարադատության նախարարությունը նոտարական պալատի հետ համատեղ աշխատանքով կկարողանա լուծել համակարգում առկա խնդիրները: Դեկտեմբերի 27-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ հանդիպել է նոտարական պալատի նորընտիր նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ, ով բոլոր նոտարների անունից շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ նախարարը չի խառնվել ընտրություններին:

« Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի նոտարների կողմից ինձ կրկին շնորհակալական խոսք հնչեց, որ չեմ խառնվել նոտարական պալատի նախագահի ընտրություններին: Ինձ մոտ հարց առաջացավ , թե ինչու պետք է խառնվեի նոտարական պալատի նախագահի ընտրությանը, եթե դա նոտարների գործառույթն է: Այս առումով, եթե այդպես է ընկալումը, որ սա բացառիկ դեպք է` նախարարը չի խառնվում նոտարական պալատի նախագահի ընտրություններին, կարծում եմ, առողջանում է այդ համակարգը, և հենց իրենք իրենց կամքով ընտրել են նորատական պալատի նախագահին, ուստի կարող ենք մեր համատեղ աշխատանքով լուծել համակարգում առկա խնդիրները»,- եզրափակեց Բադասյանը:

Դեկտեմբերի 21-ին տեղի էին ունեցել Նոտարական պալատում պալատի նախագահի և ղեկավար մարմնի ընտրությունները: Ընտրությունների արդյունքում նոտարական պալատի նախագահ է ընտրվել Լիլիթ Մուրադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել