Մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ
 |factor.am|
15:25 - 20 մայիսի, 2024

Մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը. ՏԿԵՆ |factor.am|

factor.am: Մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը, այս մասին Factor.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էր հրապարակել ստորագրված փաստաթղթի վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Վարչապետի աշխատակազմից չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկացրել էին, որ կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել