ՏԿԵ փոխնախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը Վիեննայում քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությունների ստեղծման ծրագրեր
19:18 - 18 սեպտեմբերի, 2024

ՏԿԵ փոխնախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը Վիեննայում քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությունների ստեղծման ծրագրեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությած պատվիրակությունը մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։
 
Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային զեկույցով, որում ներկայացրել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
 
Գլխավոր համաժողովի շրջանակներում Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպմանը  քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությունների ստեղծման ծրագրերը և ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության հեռանկարները։
ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ, այդ թվում հանդիպումներ ԱԷՄԳ-ի մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
 
ՀՀ պատվիրակության կազմում են Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ՀԱԷԿ տնօրինությունը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել