Իրանն ու Հայաստանը դժվար պահերին միշտ իրար կողքի են․ շնորհակալ ենք հայ ժողովրդից․ Իրանի դեսպանատան ներկայացուցիչ |news.am|
12:33 - 22 մայիսի, 2024

Իրանն ու Հայաստանը դժվար պահերին միշտ իրար կողքի են․ շնորհակալ ենք հայ ժողովրդից․ Իրանի դեսպանատան ներկայացուցիչ |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին։

«Պատմությունը ցույց է տվել, որ մենք և դժվարին պահերին, և ուրախության պահերին միշտ իրար կողք ենք եղել։
Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- ասաց փոխդեսպանը։

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել