Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
 |shantnews.am|
12:57 - 17 հոկտեմբերի, 2024

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աբբաս Արաղչին մեկնելու է Թուրքիա:

Նշվում է, որ Թուրքիա և Եգիպտոս այցի նպատակն է քննարկել Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությունը։

Հոկտեմբերի 12-ին Արաղչին հանդիպումներ է ունենալու Կահիրեում, իսկ հոկտեմբերի 13-ին արդեն սպասվում է նրա այցը Թուրքիա:

Սպասվում է նաև նրա մասնակցությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակի՝ «3+3» ֆորմատով 3-րդ հանդիպմանը:

Այդ հարթակում ընդգրկված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: Վերջինս հայտարարել է հանդիպմանը չմասնակցելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել