Իրանը նախազգուշացրել է՝ «ցավալի» հարված կհասցվի Իսրայելին, եթե հարձակում իրականացվի իրանական օբյեկտների վրա

 |factor.am|
17:12 - 17 հոկտեմբերի, 2024

Իրանը նախազգուշացրել է՝ «ցավալի» հարված կհասցվի Իսրայելին, եթե հարձակում իրականացվի իրանական օբյեկտների վրա |factor.am|

factor.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է Իսրայելի դեմ հետագա պատասխան միջոցների մասին, եթե նա հարձակվի իրանական օբյեկտների վրա, ինչն Իսրայելը խոստացել է անել հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Եթե դուք սխալվեք և հարձակվեք մեր թիրախների վրա՝ լինի դա տարածաշրջանում, թե Իրանում, մենք կրկին ցավոտ հարված կհասցնենք ձեզ»,- ասել է Սալամին անցյալ ամիս Լիբանանում «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալի հուղարկավորության ժամանակ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի արտաքին օպերացիաների ստորաբաժանման բարձրագույն հրամանատար Աբբաս Նիլֆորուշանը սպանվել էր սեպտեմբերի 27-ին «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ՝ Բեյրութի հարավում իսրայելական հարվածի ժամանակ:

Սալամին «անվստահելի» է անվանել THAAD հրթիռային պաշտպանության մարտկոցը, որը, ըստ Պենտագոնի, Իսրայել է ուղարկվել շուրջ 100 ամերիկացի զինվորականների հետ միասին։ «Մի վստահեք այս համակարգերին: Դուք չեք կարող ոչնչացնել մահմեդական ազգերին և մնալ անվտանգ։ Մենք գիտենք ձեր թույլ կողմերը»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել