Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը
11:18 - 23 մայիսի, 2024

Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը

Կառավարությունը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF)։

Գործադիրի նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ ANIF-ի պետական սեփականություն 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

«Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և ներկայումս ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել