Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ ներխուժած անձը վնասազերծվել է և ձերբակալվել. ՔԿ
19:47 - 24 մայիսի, 2024

Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ ներխուժած անձը վնասազերծվել է և ձերբակալվել. ՔԿ

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։

 

Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։

 

1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերք ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այդ գործողության հետևանքով տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ , վնասազերծվել է և ձերբակալվել։
Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։

Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել