Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ Ստոլտենբերգի կոչը
 |shantnews.am|
12:31 - 25 մայիսի, 2024

Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ Ստոլտենբերգի կոչը |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը՝ վերացնել Ուկրաինայի կողմից արևմտյան զենքով ռուսական տարածքին հարվածելու սահմանափակումները, ազդանշան պետք է լինի նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին չեղարկել Կիևի ռեժիմի կողմից ողջ Ռուսաստանի թիրախների վրա հարձակումների սահմանափակումները, դա օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր հրավիրված են Շվեյցարիայում կայանալիք ենթադրյալ «խաղաղության համաժողովին»»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել