news.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «սրբազան հայր»։
Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, սրբազանն ընդգծեց, որ դա քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։
Լուսանկարը՝ Հետքի/Նարեկ Ալեքսանյան
comment.count (0)