Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հետ կապված բողոքը
 |factor.am|
15:36 - 27 մայիսի, 2024

Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հետ կապված բողոքը |factor.am|

factor.am: Բաքվում քննվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշման հետ կապված բողոքը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշումն ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։

Նշենք, որ ապրիլի 16-ին Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 5 ամսով։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը բավարարել էր ներկայացված միջնորդությունը։

Բաքուն Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջից առևանգել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ առաջադրել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել