«Անի Գրանդ Հոթել»-ից քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է հարուցվել հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով
 |azatutyun.am|
18:51 - 27 մայիսի, 2024

«Անի Գրանդ Հոթել»-ից քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է հարուցվել հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել:

Այս օրերին բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: Ժամանել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարն ու ասել՝ մի քաղաքացի ահազանգել է, որ իր սենյակի դուռն ուզում են կոտրել, հետո էլ եկել տարել են այդ կնոջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել