Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել
13:04 - 24 դեկտեմբերի, 2024

Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներում գտնվող առանձնատան վրա կալանք է դրվել:

Դատախազությունից «Լուրեր»-ին հյատնել են, որ 100 մլն դրամի լվացման մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան այդ տունը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով։

Կալանք է դրված նաև Սարգսյանին պատկանող՝ Երևանում 5 բնակարանի վրա, որոնք էլ հանդիսացել են եկամուտների օրինականացման առարկա: Գործն ուղարկվել է դատարան՝ այն առանց Վիգեն Սարգսյանի ներկայության քննելու համար:

Սարգսյանը հետախուզման մեջ է:

«Ինֆոքոմը» դեռ 2022-ի էր բաց և հասանելի տվյալների հիման վրա պարզել, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, առանձնատուն են ձեռք բերել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել