ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն |1lurer.am|
12:05 - 28 մայիսի, 2024

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Վաշինգտոնը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները և հանձնառու է նպաստելու այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը:

«Վերջին 32 տարվա ընթացքում կառուցել ենք փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերություն, մասնավորապես՝ անվտանգության և էներգետիկ ոլորտներում: Գնահատում ենք այդ հարցերում մեր ներգրավվածությունը խորացնելու հնարավորությունը. խոսքը նաև ավելի կարևոր գլոբալ ոլորտների մասին է, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և անցումը կանաչ էներգիային»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Էնթոնի Բլինքենը ողջունել է նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացումը:

«Միացյալ Նահանգները ողջունում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները, պատրաստ ենք այսուհետ էլ աջակցել այդ ջանքերին՝ շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա»,- նշել է դիվանագետը:

Պետքարտուղարի համոզմամբ այդ գործընթացը կնպաստի հաղորդակցության ամրապմնդմանը և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին:

Բլինքենը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել