Պետբյուջեի դեֆիցիտը 2023թ. կազմել է ՀՆԱ 2 տոկոսը. ֆինանսների նախարար |news.am|
14:17 - 29 մայիսի, 2024

Պետբյուջեի դեֆիցիտը 2023թ. կազմել է ՀՆԱ 2 տոկոսը. ֆինանսների նախարար |news.am|

news.am: Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2023թ. կազմել է ՀՆԱ 2 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 29-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Պետական պարտքը, նրա խոսքով, կազմել է ՀՆԱ 48,1 տոկոսը։ «Պետական պարտքի ծավալը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է 48,1 տոկոս։ Դա 1,4 տոկոսով ավելի է, քան 2023թ.»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ սպասվում էր, որ թե՛ դեֆիցիտը, թե՛ պետական պարտքը 2023թ. սկզբին ավելի բարձր կլինեն։ Բայց շնորհիվ տնտեսական աճի, որը ավելի բարձր էր, քան սպասվում էր, եւ լրացուցիչ հարկային մուտքերի իրավիճակը բարելավվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել