Վերջին տարիների զարգացումները վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր. ֆինանսների նախարար
 |news.am|
13:41 - 12 հունիսի, 2024

Վերջին տարիների զարգացումները վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր. ֆինանսների նախարար |news.am|

news.am: Հայաստանի վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճը վկայում են, որ երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճն իսկապես վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այդ նշաձողերի սահմանման և դրանց հասնելու ճանապարհին, բարեբախտաբար, այլևս մեծ դեր չունեն պաթետիկ արտահայտություններն ու հայրենասիրական դատարկ ճառերը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ակնհայտ համարեց, որ ամեն քաղաքացու ջանքի և աշխատանքի իրագործման, դեպի գերազանցության ձգտումն է, որ ապահովելու է այդ նշաձողի իրագործումը:

«Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունն այդ իմաստով տնտեսվարողի և սպառողի, Հայաստանի ամեն քաղաքացու համար վայելուչ և մրցունակ միջավայրի ապահովումն է: Միջակության համախտանիշը, ինչով վարակված ենք բոլորս, պետք է հաղթահարվի: Եվ այն, ինչ կոչվում է գերազանցություն, պետք է դառնա ապրելակերպ մրցակցային արդար և արժանավայել պայմաններում: Խոսքս ինքնակատարելագործման, կյանքի և հայրենիքի նկատմամբ գիտակցված պատասխանատվության մասին է»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել