Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ կնքել է պատմության «մեծագույն գործարքներից մեկը» |tert.am|
16:52 - 16 հունվարի, 2020

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ կնքել է պատմության «մեծագույն գործարքներից մեկը» |tert.am|

tert.am:   ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ստորագրած համաձայնագիրը երկկողմ առևտրային վեճերի կարգավորման գործարքի առաջին փուլի մասին «երբևէ կնքված մեծագույն գործարքներից մեկն է»:

«Երբևէ կնքված մեծագույն գործարքներից մեկն է: Այն լավ է Չինաստանի և մեր երկարաժամկետ հարաբերությունների համար: 250 մլրդ դոլարը կվերադառնա մեր երկիր, և մենք հիմա հոյակապ դիրքորոշում ունենք առևտրային համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ սկսելու համար: ԱՄՆ պատմության մեջ երբեք նման բան չի եղել»,- Թրամփի խոսքը փոխանցում է ТАСС գործակալությունը:

Նշենք, որ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում հունվարի 15-ին: Փաստաթուղթը ստորագրել են Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել