Ներգրավված է 456 փրկարար, տարհանվել է 443 մարդ, որոնցից միայն 44-ն են հյուրանոցներում. 141 անձ գետի այն ափին է.Սանոսյան |news.am|
11:36 - 30 մայիսի, 2024

Ներգրավված է 456 փրկարար, տարհանվել է 443 մարդ, որոնցից միայն 44-ն են հյուրանոցներում. 141 անձ գետի այն ափին է.Սանոսյան |news.am|

news.am: Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ի նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունները հայտնեց Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին,  ընտանիքի անդամներին:

Օրակարգի հաստատումից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց այդ երկու մարզերում ստեղծված իրավիճակը. «Ջրհեղեղի օրը Դեբեդ գետում ջրի մակարդակը հասել է մինչեւ մյրկյանում 650 խմ, իսկ այսօր 102 է: Այսինքն 6 անգամից ավելի ջուր է եղել կամ 198 սմ բարձրացել է: Այսինքն շուրջ 2 մետր արդեն ջուրը նվազել է: Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարարների, որոնք տրհանել են 443 մարդու: Հիմա միայն Սանահին Կայարան թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, բայց փրկարար պարաններով  ամեն ինչ հասցնում ենք: Աղետի հետեւանքով ունենք 4 զոհ: Հայտարարվել է աղետի գոտի:

Ունենք հսկայական վնասված ենթակառուցվածքներ: Մոտ 2 կմ-ի է հասնում երկաթուղու տարբեր հատվածներում վնասվածքները: Դա հիմնականում Այրումից Սանահիտ հատվածն է: Բացի երկաթգծից  վնասված են շատ սյուներ, ենթակայաններ: Բավական երկար ժամանակ կլպահանջվի երկաթգի վերակառուցման համար: Ճանապարհների մասով հիմնական մեծ վնասները կրել են Մ4 եւ Մ6 ճանապարհները: Մ4-ը ունի 10 վնասված հատված, որոնցից 5-ը հատկապես  բավական խոշոր են, դա Դիլիջան-Իջեւան հատվածում է հիմնականում:

Մ6 ճանապարհը 46 հատվածում է վնասված, 5-ում ճանապարհից ոչինչ չկա, ամբողջ հատվածը վնասվել է: Այդ 5-ից 4-ը վրականգնել ենք, 56-րդի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ճանապրհը ջրածածկ էր նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում, ինչի հետեւանքով մաքսակետը մեկ օր չաշխատեց: Հիմա այդ հատվածը անցանելի է: Վանաձորից դեպի Ալավերդի եւ Այրում ճանապարհը երթեւեկության հմար փակ է»,-ասաց նա:

Սանոսյանը հավելեց, որ շուրջ 20 կամուրջ է վնասվել, այդ թվում հետիոտնային:  Խոշոր կամուրջներից են Ախթալայի կամուրջը, Սանահին թաղամասի կամուրջը, Այրումի, Քարկոպի, Խաշթառակի, Շնողի կամուրջները: 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի, այնտեղ մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ ճանապարհով, որը բարեկարգում ենք ընթացքում:

Ջրագծերի վնասների հետեւանքով մի շարք բնակավայրեր զրկվել են ջրամատակարարումից: Դիլիջանում մասնակի է վերականգնվել ջրամատակարարումը: Ախթալա ջուրը ջրատարով ենք տեղափոխում:

Էրեգետիկ համակարգում շուրջ 17 հազար բաժանորդ հոսանքազրկվել է: Նրանցից դեռ 600-ն է, որ հոսանքազրկված են:

Գազի 19 հազար բաժանորդ զրկվել է գազամատակարարումից, նրանցից 18 600-ը վերականգնվել է:

Ալավերդու Սանահին Կայարան թաղամասում ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր, շինություններ: Քարկոպ գյուղն ամբողջովին ջրածածկ է, բոլոր մարդիկ տարհանվել են: Երեկ այնտեղ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր 100 փրկարար կաշխատի: Գյուղը 1,5 մետր եւ ավելի ջրածածկ է»:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով եւ խմելու ջրով. «Տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն է հյուրանոցներում, մյուսները նախընտրել են ծանոթների, հարազատների մոտ գտնվել: Բոլորի հետ կապ կա, մատակարարումներ տեղի են ունենում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել