«Հայաստանը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ». Էրդողան
 |azatutyun.am|
20:29 - 30 մայիսի, 2024

«Հայաստանը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ». Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։

«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն {Ադրբեջանի հետ}: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել