Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար
 |1lurer.am|
18:52 - 02 մայիսի, 2025

Ադրբեջանը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակման համար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումը կազմակերպվել էր Ռուսաստանից:

«Հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացրել է APT29 կիբեռլրտեսական խումբը (Cozy Bear, հայտնի է նաև որպես Midnight Blizzard և The Dukes), որը կապված է ռուսական կառույցների հետ։ Սա ցավալի է և հակասում է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ոգուն։

Կիբեռհոգեբանական վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է հարձակման հնարավոր պատճառը՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցումը և Ադրբեջանում Россия Сегодня (Sputnik) ներկայացուցչության լուծարման քննարկումը։ Անուղղակի քաղաքական դրդապատճառներ ունեցող այս գործընթացների պատճառով է տեղի է ունեցել այս կիբեռմիջամտությունը»,- ասել է ադրբեջանցի օրենսդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել