Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը» |news.am|
16:08 - 16 հունվարի, 2020

Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը» |news.am|

news.am:   Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը» եւ հայտարարել, որ երկու կողմերը պետք է լուծեն «հիմնական խնդիրները»:

Առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» վկայում է այն մասին, որ Պեկինը եւ Վաշինգտոնը «կարող են գտնել համապատասխան հարցերի հարմար եւ արդյունավետ լուծումներ երկխոսության միջոցով, ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը։


«Չափազանց կարեւոր է, որպեսզի երկու կողմերը աշխատեն միասին, հավատարիմ մնան հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին, խստորեն հետեւեն համաձայնագրին, քննարկեն միմյանց հիմնական խնդիրներն ու ջանադրաբար աշխատեն համաձայնագրի իրականացման ուղղությամբ»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Պեկինը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգներ ուղարկվող չինական արտահանման մեծ մասի վրա մինչ այդ դրված սակագները վերացվեն, ինչը չի հաջողվել նախօրեին ստորագրված գործարքի շրջանակում։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ որոշ պատժամիջոցներ պետք է մնան ուժի մեջ անգամ վերջնական համաձայնագրից հետո։

Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Պեկին, որպեսզի սկսի բանակցությունների երկրորդ փուլը, բայց տնտեսագետները կարծում են, որ մնացած հարցերն այնքան բարդ են, որ համաձայնագիրը հազիվ թե ձեռք բերվի մինչեւ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել