Գնել Սանոսյանն այցելել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայր
15:54 - 01 հունիսի, 2024

Գնել Սանոսյանն այցելել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայր: Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր այցելել եմ Քարկոփ բնակավայր, որն աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկվել էր, իսկ բնակիչները` տարհանվել էին։

Բնակավայրում արդեն իրականացվում են տիղմից մաքրման աշխատանքներ։
Զրուցել եմ բնակիչների հետ, քննարկել ենք վնասները։ Պատասխանել եմ նրանց հուզող հարցերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել