Ունենք նոր շինարար. Գնել Սանոսյանը՝ Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգման մասին |1lurer.am|
16:41 - 04 նոյեմբերի, 2024

Ունենք նոր շինարար. Գնել Սանոսյանը՝ Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգման մասին |1lurer.am|

1lurer.am: Իծաքար-Գանձաքարը երբեք ասֆալտապատ ճանապարհ չի եղել: Բավական մեծ նախագիծ է՝ մոտ 35, որոշ տեղերում՝ մոտ 40 կմ-ի կարող է հասնել: Ամբողջովին նոր՝ բավական բարդ պայմաններով անցնող գրունտային ճանապարհի կառուցում է՝ լրիվ նոր ասֆալտապատ ճանապարհով: Այս մասին, անդրադառնալով Տավուշի մարզով անցնող Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգմանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը խոստովանեց՝ ճանապարհի կառուցման ժամանակ խնդիրներ են ծագել շինարարի հետ, ժամանակ են տվել շինարարական ընկերությանը թերությունները շտկելու, սակայն չի կարողացել:

«Գիտեք, որ ընկերությանը հեռացրել ենք, նոր ընկերություն է այնտեղ աշխատում: Գնացինք դատական պրոցես և այլն: Նոր շինարարը որոշ հատվածներում ինչ-ինչ խնդիրներ ուներ, լաբորատոր փորձարկումներ իրականացվեցին՝ գրունտների, կավային շերտի հետ կապված: Կարծես այդ խնդիրները մնացին հետևում, հիմա շինարարությունն իրականացվում է»,-  տեղեկացրեց Սանոսյանը: 

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ լինեն ժամկետի հետ կապված խնդիրներ, սակայն ծրագիրը կիրականացվի՝ չնայած բարդություններին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել