azatutyun.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության՝ Թբիլիսիում գտնվող կենտրոնական գրասենյակն անցած գիշեր ենթարկվել է հարձակման։ Այս մասին հաղորդել են կուսակցության ներկայացուցիչները՝ նշելով, որ հարձակմանը շուրջ 100 մարդ է մասնակցել։
Ընդդիմադիրների պնդմամբ՝ շուրջ կես ժամ տևած հարձակման ընթացքում կոտրվել են գրասենյակի ապակիները, պատերին տարատեսակ գրություններ են արվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
comment.count (0)