Վրաստանի դատարանը չի բավարարել ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ ՀԿ-ների բողոքը
18:23 - 07 նոյեմբերի, 2024

Վրաստանի դատարանը չի բավարարել ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ ՀԿ-ների բողոքը

Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոքը՝ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով հազարից ավելի ընտրատեղամասերի տվյալները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։

Այս մասին ասվում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաղորդագրության մեջ, փոխանցում է NewsGeorgia-ն։ Դատական նիստը տևել է գրեթե 24 ժամ անընդմեջ։

Մեկ վարույթում են միավորվել ՀԿ-ների բողոքներն այն ընտրատեղամասերի վերաբերյալ, որտեղ օգտագործվել են էլեկտրոնային քվեատուփեր։

Հայցվորների պնդմամբ՝ քվեաթերթիկի հետևի հատածը թափանցել է ընտրողների կողմից օգտագործված ֆլոմաստերը, որոնցով նշվել են կուսակցությունները։ Չնայած այն հանգամանքին, որ քվեաթերթիկները լրացուցիչ դրված են եղել ծրարի մեջ, ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ հնարավոր է եղել տեսնել, թե ում օգտին են քվեարկել քաղաքացիները, ինչը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը։

Վերաքննիչ դատարանը, միաժամանակ, բավարարել է ԿԸՀ-ի բողոքը և բեկանել Տետրիծղարոյի շրջանային դատարանի որոշումը, որը համաձայնվել է հասարակական կազմակերպությունների փաստարկների հետ և չեղյալ է համարել երկու շրջանների քվեարկության արդյունքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել