1lurer.am: Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է անցկացնում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ: Հանրահավաքը կազմակերպել են «Միասնություն. ազգային շարժում», «Կոալիցիան՝ հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» ուժերը:
Լրատվամիջոցների տվյալով՝ իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Նշվում է, որ ցուցարարները երթ կանցկացնեն Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն հայտարարել է, որ իրենց նպատակն է կառավարությանը և միջազգային հանրությանը ցույց տալ, որ վրաց ժողովուրդը եվրոպամետ է:
Թբիլիսիին զուգահեռ՝ այլ երկրներում ևս Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքել են վրացի էմիգրանտները։ «Ոչ ռուսական ռեժիմին» կարգախոսով նրանք այսօր ակցիաներ են իրականացրել Բեռլինում, Վարշավայում, Փարիզում, Աթենքում և Վիեննայում։ Նրանց հիմնական պահանջը ընտրության արդյունքը չճանաչելն է։ Նրանք նաև պահանջում են Վրաստանի ԿԸՀ նախագահի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք ներգրավված են քվեարկության օրը հնարավոր խարդախություններին:
comment.count (0)