Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները Սուրբ Խաչ եկեղեցու մոտից քայլերթ են իրականացնում դեպի Քննչական կոմիտե։
Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ քայլերթը խաղաղ է, ուստի եթե որևէ մեկը այլ քայլերի դիմի, ներդրված է, սադրիչ է և իրենց շարքերից չէ։
Մինչ քայլերթը սկսելը քաղաքացիները աղոթք բարձրացրին եկեղեցում։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման պահանջ չի դրել։
«Ես քննչական կոմիտեի ղեկավարին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել՝ Արցախում։ Բարևել եմ, ողջագուրվել եմ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ գնալու են Քննչական կոմիտե, որոշակի պահանջներ ներկայացնեն․ «Ես հավատում եմ, որ մարդիկ, ովքեր ինչ-որ պաշտոնների գլուխ են, կարող են ինչ-որ ընթացքներ բեկել իրենց անաչառության սկզբունքով կամ արդարության սկզբունքով»։
comment.count (0)