ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները
 |factor.am|
14:35 - 03 հունիսի, 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով ենք, որ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Դա օգտակար կլինի մեր միավորման բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։ Տասմագամբետովը, միաժամանակ, ասել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- հայտարարել է Տասմագամբետովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել