Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին. Փաշինյան
19:18 - 13 մարտի, 2025

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին. Փաշինյան

Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին:

Փաշինյանը հայտարարեց, որ այո, Ադրբեջանին ճանապարհ տալու են. «Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, մ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որ «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները», Փաշինյանը ասաց․

«Սահմանադրության փոփոխության հետ կապված Բաքվի հետ քննարկումներ չեն անցկացվել։ Հիմա կա նոր իրողություն, որը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է, որը բոլոր մտահոգությունները հասցեագրում և լուծում է»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել