Բաքուն պայմանագրի ստորագրման համար շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում
 |factor.am|
19:41 - 13 մարտի, 2025

Բաքուն պայմանագրի ստորագրման համար շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում |factor.am|

factor.am: «Մենք գոհունակությամբ նշում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաքուն ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման իր պայմանները։

«Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարությունում։

Միաժամանակ, Բաքուն նշում է, թե պատրաստ է շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող այս և այլ հարցերի շուրջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել