Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
 |1lurer.am|
15:24 - 04 հունիսի, 2024

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել