Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել ՌԴ-ի հետ պաշտպանական աշխատանքին վերադառնալը․ Գալուզին |civilnet.am|
11:17 - 05 հունիսի, 2024

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել ՌԴ-ի հետ պաշտպանական աշխատանքին վերադառնալը․ Գալուզին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«2023-ի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է՝ մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»,- նշել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի։ Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է դրան: Ըստ նրա՝ Հայաստանի «չմտածված քայլերը» կարող են անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման աշխատանքին վերադառնալը:

Գալուզինի կարծիքով՝ Երևանում ցանկանում են «օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում»:

«Չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մատչումը տվյալների ազգային բազաներ, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել