ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխիան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի |armenpress.am|
13:17 - 16 հունվարի, 2020

ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արեւելքում կդադարեն անարխիան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի |armenpress.am|

armenpress.am։ Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը: Հունվարի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Թուրքիայի աշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցությունների ընթացքում:

«Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո կվերացվի անարխիայի եւ բոլոր երկպառակությունների արմատը»,- մեջբերում Է անում իրանցի զինվորականի խոսքից Ֆարս գործակալությունը: Նա հավելել Է, որ «Իրանը շահագրգռված չԷ Էսկալացիայի հարցում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի»:

Բաղերիի խոսքով՝ «ամերիկացիների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը վախկոտ Էր, անմարդկային եւ խախտեց բոլոր միջազգային նորմաները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել