Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
21:03 - 05 հունիսի, 2024

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել