Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին
 |azatutyun.am|
18:45 - 07 հունիսի, 2024

Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է որակում Մոսկվայից հնչած հերթական հայտարարությունը, որ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին:

«Նախ խնդրում եմ դադարել մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ որ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում ու ինչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ։ Հերիք են մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարությունները», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի ղեկավարը։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, մասնավորապես, զգուշացրել էր, թե «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:

Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ հարց, հավելեց Ալեն Սիմոնյանը. - «Ի՞նչ տեղեկություններ պետք է հասցնենք։ Աբսուրդ է։ Հերիք է մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ ուղիղ և անուղղակի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել