armenpress.am: Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով: Այս մասին հայտնել է տեղական TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածների թվում է նաև վարորդը, որին ոստիկանությունը կհարցաքննի ավելի ուշ, երբ նա բժշկական օգնություն ստանա և կարողանա ցուցմունք տալ։
Կոպենհագենի ոստիկանապետը Ritzau գործակալությանը հայտնել է, որ մեքենան սկզբում անցել է ճանապարհաշինարարական աշխատանքների հատվածով, ապա հարվածել է հեծանվորդին ու մխրճվել սրճարանի մոտ հավաքված բազմության մեջ: Դեպքի վայրում գտնվում է վնասված երկու ավտոմեքենա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարեց վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ ենթադրաբար ոչ միտումնավոր վրաերթի էր ենթարկել մարդկանց Կոպենհագենի կենտրոնում։
Լուսանկարը՝ EPA-EFE/ՄԱՐՏԻՆ ՍԻԼՎԵՍՏ։
comment.count (0)