news.am: Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։
Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը:
Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է անվանել։
Խոսելով Թեհրանի և Անկարայի միջև բարեկամական կապերն ընդլայնելու Իրանի հանգուցյալ նախագահի և երկրի արտգործնախարարի վճռականության մասին՝ Բաղերի Կանին կոչ է արել զարգացնել երկկողմ հարաբերությունները և հասնել նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
comment.count (0)