ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
20:04 - 10 հունիսի, 2024

ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել