Վերսալում միացել է հրդեհի ազդանշանը, այցելուները տարհանվել են
 |armenpress.am|
19:11 - 11 հունիսի, 2024

Վերսալում միացել է հրդեհի ազդանշանը, այցելուները տարհանվել են |armenpress.am|

armenpress.am: Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր։ Հարյուրավոր այցելուներ սպասում են պալատի և զբոսայգու համալիրի պարիսպից դուրս։

Հեռուստատեսության կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել