Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
 |1lurer.am|
13:50 - 13 հունիսի, 2024

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: 

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Ներկայացված 3 թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել